Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հուշարձանները մեր աչքերով»

«Հուշարձանները մեր աչքերով»
25.03.2013 | 13:08

Մշակույթի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ հայտարարում է «Հուշարձանները մեր աչքերով» լուսանկարչական աշխատանքների մրցույթ: Մասնակցել կարող են մինչև 21 տարեկան անձինք` ներկայացնելով 1-2 լուսանկար: Գերադասելի են ոչ շատ հայտնի հուշարձանների լուսանկարներ:

Մրցույթն անցկացվելու է Facebook սոցցանցում:
Առաջին փուլը կամփոփվի ապրիլի 14-ին` առավել ձայներ (Like) հավաքած և ժյուրիի հավանությանն արժանացած 12 լուսանկարների ընտրությամբ: Երկրորդ փուլում` ապրիլի 18-ին ընտրված 12 լուսանկարների հեղինակները կպարգևատրվեն նախարարության շնորհակալագրերով, հաղթող ճանաչված լավագույն 4 լուսանկարները կստանան դեկտեմբերին Ստրասբուրգում կազմակերպվող ցուցահանդեսի մասնակցության ուղեգիր:
Ընտրված լուսանկարները նախարարությունը կարող է օգտագործել հուշարձաններին նվիրված միջոցառումների տպագրվող նյութերում:
Ի պատասխան մեր հարցմանը` «Առաջին անգա՞մ է նման ձևաչափով լուսանկարչական աշխատանքների մրցույթ կազմակերպվում», մշակույթի նախարարությունից տեղեկացրին, որ ամեն տարի նախարարությունը կազմակերպում է մի շարք միջոցառումներ` նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան, որը նշվում է ապրիլի 18-ին: Այս տարվա մրցույթն ունի շարունակական բնույթ. հաղթող նկարները կներկայացվեն Եվրախորհրդարանի աջակցությամբ իրականացվող Ժառանգության նկարահանման միջազգային փորձ» (IHPE) մրցույթին, որի ամփոփումից հետո կտպագրվի միջազգային կատալոգ: Այն մասնակիցները, ում ներկայացրած լուսանկարները կներառվեն նշված կատալոգում, կպարգևատրվեն «Ժառանգության նկարահանման միջազգային փորձ»-ի մասնակցության դիպլոմներով: Արդյունքները կամփոփվեն մինչև սույն թվականի դեկտեմբեր ամիսը: Հայաստանը «Ժառանգության նկարահանման միջազգային փորձ» մրցույթին մասնակցում է 2006-ից` լուսանկարների միջոցով միջազգային հանրությանը ներկայացնելով հայկական հարուստ ժառանգությունը: Մրցույթի նպատակն է երիտասարդ սերունդների շրջանում սերմանել ժառանգության նկատմամբ հարգանք և հնարավորություն տալ միջազգային հանրությանը ժառանգությունը գնահատել և տեսնել երիտասարդների աչքերով:
Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են նաև, որ այս պահին աշխատանքներ են տարվում մրցույթի հանրահռչակման ուղղությամբ և հուսով են, որ այն հետաքրքրություն կառաջացնի երիտասարդների ու դպրոցականների շրջանում:
Հավելենք, որ 2013-ի մայիսից` վեց ամիս ժամկետով Հայաստանը կստանձնի ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1828

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ